Logo
Գերմաներեն. ընդհանուր տեղեկություններ


 

 

Գերմաներենի այբուբենը.

Գերմաներենի այբուբենն ունի 26 տառ.

Տառը Անվ. Հնչ. Տառը Անվ. Հնչ.
A a ա ա N n էն ն
B b բե բ O o օ օ
C c ցե ք, ս, չ եւ այլն P p փե փ
D d դե դ Q q քու ք
E e է է R r էռ ռ, ղ
F f էֆ ֆ S s էս զ (երբեմն` ս)
G g գե գ T t թե թ
H h հա հ U u ու ու
I i ի ի V v ֆաու ֆ
J j յոթ յ W w վե վ
K k քա ք X x իքս քս
L l էլ լ Y y իուփսիլիոն իու
M m էմ մ Z z ցեթ ց

 

Նաեւ կան հետեւյան նշանները
Տառը Համարժեքը Անվ. Հնչ.
Ä ä ae A Umlaut «ա»-ի եւ «է»-ի միջեւ (երբեմն գրե թե չի տարբերվում «է»-ից)
Ö ö oe O Umlaut «օ»-ի եւ «է»-ի միջեւ
Ü ü ue U Umlaut «ու»-ի եւ «է»-ի միջեւ
ß ss Eszett (էսցեթ) ս

 

Որոշ հնչյունների կազմությունը.

Հնչ. Գրվ.
խ* ch
շ sch
չ tsch

* - «ch» տառակապակցությունը կոշտ «խ» է կարդացվում միայն որոշակի դեպքերում (ավելի հստակ` «a», «o», «u» ձայնավորներից հետո, օրինակ` «Buch» - [բուխ], «doch» - [դոխ], «Acht» - [ախթ]), մյուս դեպքերում այն հնչում է ոչ թե «խ», այլ «խ» եւ «շ» հնչյունների «միջինը» (ռուսերեն «щ» հնչյունից մի քիչ փափուկ)։ Պայմանավորվենք դրա հնչողությունը գրել «յհ» տառերով։

 

Որոշ տառակապակցությունների արտասանումը.

Գրվում է Կարդացվում է Օրինակ
ei այ ein-այն
eu օյ Heute-հօյթե
äu օյ Fräulein-ֆղօյլայն
st (բառարմատի սկզբում) շթ Stern-շթեռն
sp (բառարմատի սկզբում) շփ Spiegel-շփիգել
ie ի (ավելի երկար, քան «i»-ն) niemand-նի՜մանդ
qu քվ Quadrat-քվադղատ
ss ս Messer-մեսեռ
chs (մեկ արմատի մեջ) քս Fuchs-ֆուքս, Wechsel-վեքսել

 

Որոշ կանոններ եւ տեղեկություններ.

  1. Գոյականները միշտ գրվում են մեծատառով (օրինակ` Sonne, Mond եւն):
  2. Բառավերջի «e»-ն հաճախ հնչում է, որպես «ը»։
  3. Զույգ տառերը կարդացվում են նույնքան կարճ, ինչպես մեկը (օրինակ` Können-Քյոնեն)։
  4. «R» տառը չի հնչում հայերեն «ղ»-ի նման։ Այն հնչում է ավելի կոշտ։ Ի տարբերություն «ղ»-ի արտասանվում է կոկորդի մեջ։
  5. Բառավերջի «ig»-ն, արտասանվում է` ինչպես «ich» (օրինակ` König-ը արտասանվում է ոչ թե «քյոնիգ», այլ «քյոնիյհ»)։
  6. Չնայած այբուբենում տրված հստակ արտասանություններին` գերմաներենում շատ այլ լեզուների պես գոյություն ունեն բացառություններ.
    Օրինակ. genieren - [ժենի՜ղեն], Vakzine - [վակցինե] եւ այլն:

Հաճախ հանդիպող սխալներ.

Գրվում է Սխալ արտասանությունը Ճիշտ արտասանությունը Տեղեկութույն
Einstein Էյնշտեյն Այնշտայն Գերմանական ազգանուն կրող հրեա ֆիզիկոս Albert Einstein-ի ազգանունը։
Stefan Zweig Ստեֆան Ցվեյգ Շտեֆան Ցվայգ Գրող
S. Freud Զ. Ֆրեյդ Զ. Ֆրօյդ Հոգեբույժ, հոգեբան
BMW Բի Էմ Դաբլյու Բէ Էմ Վէ Հապավումը նշանակում է «Bayerische Motorenwerke»։ Քանի որ ընկերությունը գերմանական է, հետեւաբար նրա անվանումը պետք է կարդալ գերմաներեն։
Benz Բենս, Բենզ Բենց Ներկայումս` Mercedes-Benz
Volkswagen Վոլցվագեն Ֆոլքսվագեն Գերմանական ավտոարտադրող ընկերություն։
Porsche Պոռշ Պոռշե Գերմանական ավտոարտադրող ընկերություն։

 

Թվեր.

Թիվը Անունը Թիվը Անունը Թիվը Անունը
1 eins (այնս) 16 sechzehn (զե՛յհցեհն) 100 hundert (հո՛ւնդեղթ)
2 zwei (ցվայ) 17 siebzehn (զի՛բցեհն) 101 hunderteins
3 drei (դղայ) 18 achtzehn 133 hundertdreiunddreißig
4 vier (ֆի՛ը) 19 neunzehn 199 hundertneunundneunzig
5 fünf (ֆիո՛ւնֆ) 20 zwanzig (ցվա՛նցիյհ) 200 zweihundert
6 sechs (զեքս) 21 einundzwanzig (ա՛յնունդցվանցիյհ) 300 dreihundert
7 sieben (զի՛բեն) 22 zweiundzwanzig 400 vierhundert
8 acht (ախթ) 30 dreißig (դղա՛յսիյհ) 500 fünfhundert
9 neun (նօյն) 31 einunddreißig 600 sechshundert
10 zehn (ցեհն) 40 vierzig 700 siebenhundert
11 elf (էլֆ) 50 fünfzig 800 achthundert
12 zwölf (ցվեօլֆ) 60 sechzig (զե՛յհցիյհ) 900 neunhundert
13 dreizehn 70 siebzig (զի՛բցիյհ) 1000 tausend (թա՛ուզենդ)
14 vierzehn 80 achtzig 5555 fünftausendfünfhundertfünfundfünfzig
15 fünfzehn 90 neunzig 6789 sechstausendsiebenhundertneunundachtzig

 

Հոդեր.

Նախ նշենք, որ հայերենում չկան այնպիսի հոդեր, ինչպիսիք գերմաներենում են։ Եթե հայերենում գոյականի որոշյալ ձեւը ստանալու համար նրա վերջում ավելացնում ենք «ը» կամ «ն» տառը (օրինակ` երգ - երգը), ապա դա անելու համար գերմաներենում գոյականից առաջ դրվում է մի առանձին մասնիկ (անգլերենի the մասնիկի նման), օրինակ` Lied - das Lied։

Որոշիչ հոդեր. Սրանք երեքն են` կախված գոյականի սեռից։ Գոյականները լինում են արական` Maskulinum, իգական` Femininum եւ չեզոք` Neutrum սեռերի (այսուհետ կգրենք` m, f, n), որոնց հոդերն են համապատասխանաբար der, die եւ das հոդերը։ Սրանք վերաբերում են եզակի թվով գոյականներին։ Հոգնակի թվով բոլոր գոյականների համար օգտագործվում է die հոդը (օրինակ` der Stern, die Sterne)։
Անորոշ հոդեր. Հայերենում մենք չունենք անորոշ հոդ, գոյականը անորոշ դարձնելու համար մենք ոչինչ դրան չենք ավելացնում։ Օրինակ` անգլերենում կա մեկ անորոշ հոդ` «a»-հոդը, որը դրվում է գոյականից առաջ։ Գերմաներենում, անորոշ հոդերը նույնպես դրվում են գոյականից առաջ։ Դրանք հետեւյալն են` ein (m), eine (f), ein (n)։ Այս երեք հոդերը միայն եզակի թվի համար են։ Հոգնակի թվում անորոշ գոյականի դեպքում ոչ մի հոդ չի դրվում։

 

 

Անձնական դերանուններ.

Տե՛ս հաջորդիվ։

 

Հոլովներ.

Գերմաներենում կան չորս հոլովներ` Nominativ (Werfall), Genitiv (Wesfall), Dativ (Wemfall) եւ Akkusativ (Wenfall), որոնք համընկնում են հայերենի համապատասխանաբար ուղղական, սեռական, տրական եւ հայցական հոլովներին։ Հոլովների անունները կգրենք կրճատ։

Այժմ կհոլովենք անձնական դերանունները։ Համեմատության համար նախ գրված են հայերենի անձնական դերանունների հոլովումները։

              հարգալից
Ուղղ. ես դու նա մենք դուք նրանք Դուք
Սեռ. իմ քո նրա մեր ձեր նրանց Ձեր
Տր. ինձ քեզ նրան մեզ ձեզ նրանց Ձեզ
Հայց. իմ քո նրա մեր ձեր նրանց Ձեր
                   
      ար. իգ. չեզ.        
Nom. ich du er sie es wir ihr sie Sie
Gen. meiner deiner seiner ihrer seiner unser euer ihrer Ihrer
Dat. mir dir ihm ihr ihm uns euch ihnen Ihnen
Akk. mich dich ihn sie es uns euch sie Sie

Ինչպես գիտենք, հայերենի հոլովներն ավելին են, քան վերեւում գրվածները, սակայն հայերենի մյուս հոլովները` բացառական, գործիական եւ ներգոյական հոլովները գերմաներենում չկան։ Դրանք ստանալու համար գերմաներենում ոչ թե գոյականն է իր ձեւը փոխում, այլ նրան ավելանում է որոշակի մասնիկ։ Օրինակ` նույն «ես»-բացառականը` «ինձնից», գերմաներենում կլինի «von mir»։

 

haben, sein, werden բայերի խոնարհումը.

ich habe, bin, werde   wir
haben, sind, werden
du hast, bist, wirst   ihr
habt, seid, werdet
er, sie, es hat, ist, wird   sie, Sie
haben, sind, werden

Օրինակներ. Du hast mich, Du bist nicht schön, Es ist mein Teil:

 

Մոդալ եւ wissen բայերի խոնարհումը.

  dürfen können mögen müssen sollen wollen wissen
ich darf kann mag muss soll will weiß
du darfst kannst magst musst sollst willst weißt
er, sie, es darf kann mag muss soll will weiß
wir dürfen können mögen müssen sollen wollen wissen
ihr dürft könnt mögt müsst sollt wollt wißt
sie, Sie dürfen können mögen müssen sollen wollen wissen