Logo
Հաճախակի տրվող հարցեր

Հարցեր.

Ի՞նչ է նշանակում խմբի անվանումը
Ովքե՞ր են ընդգրկված Rammstein-ում
Ե՞րբ է խումբը հիմնվել

Ինչպե՞ս է կոչվում Rammstein-ի ոճը

Արդյո՞ք խմբի անդամները ֆաշիստ կամ նացիստ են

Rammstein-ի անդամները սատանիստնե՞ր են

Rammstein-ի անդամները միասեռականնե՞ր են (հոմոսեքսուալ)

Ճի՞շտ է, որ Թիլլ Լինդեմանը օլիմպիական չեմպիոն է

Ո՞ւմ աղջիկն է Կիռա Լի Լինդեմանը (Khira Li Lindemann)

Ո՞վ է այն աղջիկը, որը երգում է «Moskau» երգում

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Sonne» երգում

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Halleluja» երգում

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Engel» երգում
Ո՞վ է այն աղջիկը, որը երգում է «Spieluhr» երգում
Ի՞նչ են նշանակում «Spieluhr» երգում հնչող «Hoppe, hoppe Reiter» բառերը
Ինչո՞ւ «Links 2 3 4» երգում Թիլլը երգում է ոչ թե «zwei», այլ «zwo»
Ինչպե՞ս է թարգմանվում «Du hast» արտահայտությունըը

Ո՞ր երգերն ունեն տեսահոլովակներ

Ինչո՞ւ է«Du riechst so gut» տեսահոլովակի երկու տարբերակ թողարկվել

Ո՞վ է «Sonne» տեսահոլովակում խաղում Սպիտակաձյունիկի դերը

Ի՞նչ մեքենա է երեւում «Du hast» տեսահոլովակում
Ինչպե՞ս գտնել «Reise, Reise» ալբոմի թաքնված տրեկը
«Das alte Leid» երգի սկիզբն է «Auf der Bohle» թե՞ «Aus der Bohne»
Ինչո՞ւ Herzeleid CD-ի բուկլետում որոշ երգերի տեքստեր գրված են ֆրանսերենով

Արդյո՞ք ներկայումս խմբի բոլոր անդամները հանդես են գալիս միայն Rammstein-ում

Որտեղի՞ց Ռիխարդին երկու ազգանուն` Կրուսպե-Բեռնշտայն, եւ որտեղի՞ց «Z» տառը նրա անվան մեջ.

 

Պատասխաններ.

Ի՞նչ է նշանակում խմբի անվանումը.
«Ramm»-ը (ռուս. «таран», անգլ. «ram»)
հին ժամանակներից հայտնի պատերազմական պարսպակործան մեքենա է, որին հայերեն ասում են «հոյ» կամ «խոյ» (աղբյուր` Բարսեղյան, «Ռուս-հայերեն բառարան»)։ Դա գերանի տեսք ունեցող մետաղական վերջնամասով զենք է, որն ամրացված է շարժական աշտարակի վրա (աղբյուր` ABBYY Lingvo 12 - Ru-Ru)։
«Stein» նշանակում է «քար»։

Թե ինչպես է «խոյ»-ը կապվում «քար»-ի հետ այլ հարց է։ Փաստորեն ունենք Rammstein=Ramm+Stein=խոյ+քար=Խոյաքար։ Բայց թե ինչ է նշանակում այդ բառը, դժվար է ասելը։

Մյուս կողմից, գոյություն ունի բայ` «rammen» (անգլ. «ramming»), որը նշանակում է տոփանել (ռուս. «трамбовка»), մեխել։ Ուշագրավ է նաեւ այն, որ այս բառն ունի նաեւ խոյահարելու իմաստ։ Հավանական է նաեւ, որ Rammstein=rammen+Stein=տոփանել (մեխել)+քար=տոփանման քար, այսինքն` քար, որով ինչ որ բան տոփանում կամ մեխում են։

 

Ովքե՞ր են ընդգրկված Rammstein-ում.
Till Lindemann (Թիլլ Լինդեման)-Վոկալ,
Richard Z. Kruspe (Ռիխարդ Ց. Կրուսպե)-Կիթառ,
Paul Landers (Պաուլ Լանդերս)-Կիթառ,
Oliver Riedel (Օլիվեր Ռիդել)-Բաս կիթառ,
Christoph Doom Schneider (Քրստոֆ Դում Շնայդեր)-Հարվածային,
Chrisitian (Flake) Lorenz (Քրիստիան (Ֆլակե) Լորենց)-Ստեղնաշար։

 

Ե՞րբ է խումբը հիմնվել.
1994թ. հունվարին։

 

Ինչպե՞ս է կոչվում Rammstein-ի ոճը.
Իրենք՝ խմբի անդամներն այն անվանում են պարային մետալ (Tanz-Metall)։ Ընդհանրապես խումբը կարելի է դասել Ինդաստրիալ-մետալ (Industrial metal) եւ Neue Deutsche Härte (Նոր գերմանական ծանրություն) երաժշտական ուղղություններին:


Արդյո՞ք խմբի անդամները ֆաշիստ կամ նացիստ են.
Ո՛չ։ Նրանք ֆաշիստ չեն եւ երբեք ֆաշիստ չեն եղել։ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ԶԼՄ (զանգվածային լրատվական միջոց)-ները հորինել էին ծիծաղելի մեկնաբանություններ նրանց՝ նացիստ լինելու վերաբերյալ. «գլորվող» Ռ-Ռ-Ռ-երը, Հիտլերի խոսակցության ոճի ընդօրինակումը, «Herzeleid» առաջին ալբոմի կազմը, Stripped տեսահոլովակի մեջ «Օլիմպիա» ֆիլմից հատվածներ օգտագործելու փաստը, որը նկարահանել է Leni Riefenstahl-ը Հիտլերի պատվերով։ Բայց այն փաստը, որ նրանք գերմանացի են, երգում են գերմաներեն լեզվով, նվագում են ծանր երաժշտություն, նրանց ինքնաբերաբար չի դարձնում նացիստ եւ առավել եւս ֆաշիստ։

 

Rammstein-ի անդամները սատանիստնե՞ր են.
Ո՛չ։
Քրիստիան. Ես չեմ արդարացնում կրոնները, որոնք հիմնված են խիստ սահմանափակ արարքներին, ու մտածում եմ, որ կրոնական մոլեռանդությունը (ֆանատիզմը) ու հոգեւորականների գործերը վտանգավոր են։
Պաուլ. Ես ոչ մի կապ չունեմ կրոնի հետ եւ հավատում եմ միայն ինքս ինձ։

 

Rammstein-ի անդամները միասեռականնե՞ր են (հոմոսեքսուալ).
Ո՛չ։
Նրանց մեծ մասն ամուսնացած են եւ ունեն երեխաներ։

 

Ճի՞շտ է, որ Թիլլ Լինդեմանը օլիմպիական չեմպիոն է.
Թիլլը երբեք չի մասնակցել օլիմպիական խաղերին, բայց նա լողից, 1979թ. Եւրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է։ Սակայն նա վնասել էր փորի մկանը, այդ պատճառով թողեց լողը։

 

Ո՞ւմ աղջիկն է Կիռա Լի Լինդեմանը (Khira Li Lindemann).
Նա ոչ թե Թիլլի, այլ Ռիխարդի աղջիկն է։ Ըստ Alex Becker-ի տեսակետի, Կիռան արդյունք է Թիլլի նախկին կնոջ ու Ռիխարդի կրքոտ սիրո։ Թիլլի կինը ստացել էր ու պահպանել էր Թիլլի ազգանունը։ Նա եւ Ռիխարդը այդպես էլ չամուսնացան։ Իսկ աղջկան մնաց մոր ազգանունը։

 

Ո՞վ է այն աղջիկը, որը երգում է «Moskau» երգում.
Դա Վիկտորիա Ֆեռշն է Թալինից։

 

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Sonne» երգում.
Դա ստեղնաշարային նմուշ է (sample)։

 

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Halleluja» երգում.
Դա ստեղնաշարային նմուշ է։

 

Ի՞նչ կանացի ձայն է հնչում «Engel» երգում.
Դա երգչուհի Bobo-ն է (լրիվ անունը Bobolina)։

 

Ո՞վ է այն աղջիկը, որը երգում է «Spieluhr» երգում.
Դա Ռիխարդի աղջիկն է՝ Կիռա Լի Լինդեմանը։

 

Ի՞նչ են նշանակում «Spieluhr» երգում հնչող «Hoppe, hoppe Reiter» բառերը.
Դա մանկական երգ է, որը գերմանացիները երգում են երեխային՝ ծնկների վրա օրորելիս.

Hoppe, hoppe Reiter
wenn er fallt, dann schreit er
hoppe, hoppe Reiter
wenn er fallt, dann schreit er
fallt er in den Sumpf
macht der Reiter plumps
Hoppe, hoppe Reiter
wenn er fallt, dann schreit er
fallt er auf die Steine
tun ihm weh die Beine
fallt er in den Sumpf
macht der Reiter plumps
Hoppe, hoppe Reiter
wenn er fallt, dann schreit er
fallt er in den Graben
fressen ihn die Raben
fallt er in den Sumpf
macht der Reiter plumps.

Ինչո՞ւ «Links 2 3 4» երգում Թիլլը երգում է ոչ թե «zwei», այլ «zwo».
Հաճախ գերմանացիները 2-ին «zwo» են ասում՝ drei-ի հետ չշփոթելու համար։ Երգի բառերը ռազմական բնույթի են, այդ պատճառով Թիլլն ասում է «zwo»՝ այդ բառը շատ են օգտագործում հենց զինվորականները։

 

Ինչպե՞ս է թարգմանվում «Du hast» արտահայտությունը.
Գերմաներենում «haben» նշանակում է ունենալ, «hassen» նշանակում է ատել։ «haben»-ը խոնարհվելով դառոնւմ է «hast», «hassen»-ը՝ «hasst»։ Այսպիսով, թարգմանաբար «Du hast»-ը ստացվում է «Դու ունես»։ Չնայած` տեքստում գրված է «Du hast» (մեկ s-ով), բայց իմստը ստվերում է միչեւ այն պահը, երբ Թիլլն ասում է «Du hast mich gefragt», ինչը նշանակում է «դու ինձ հարցրեցիր»։ Այնուամենայնիվ, հավանաբար երգը երկիմաստ է։


Ո՞ր երգերն ունեն տեսահոլովակներ.
Ըստ ժամանակագրական հերթականության.

Տեսահոլովակը Թողարկման ամսաթիվ   Ռեժիսոր
Du riechst so gut "95 1995, Օգոստոսի 17   Էմանուել Ֆիալիկ (Emanuel Fialik)
Seemann 1996, Հունվարի 8   Լասլո Կադար (László Kádár)
Rammstein 1997, Հոկտեմբերի 1   Ալեքսանդր Հերցոգ, Կայ Կնիպկամպ (Alexander Herzog, Kai Kniepkamp)
Engel 1997, Ապրիլի 1   Հանես Ռոսզախեր, Թիթի Թուիսթեր (Hannes Rossacher, Titty Twister)
Du hast 1997, Հուլիսի 21   Ֆիլիպ Շտեոլցլ (Phillip Stölzl)
Das Modell (պաշտոնապես չի հրապարակվել)   Ֆիլիպ Շտեոլցլ (Phillip Stölzl)
Stripped 1998, Օգոստոսի 27   Ֆիլիպ Շտեոլցլ, Սվեն Բուդելման (Phillip Stölzl, Sven Budelmann)
Du riechst so gut "98 1998, Մայիսի 25   Ֆիլիպ Շտեոլցլ (Philipp Stölzl)
Sonne 2001, Հունվարի 29   Յորն Հայտման (Jörn Heitmann)
Links 2 3 4 2001, Մայիսի 18   Զորան Բիհաչ (Zoran Bihać)
Ich will 2001, Օգոստոսի 9   Յորն Հայտման (Jörn Heitmann)
Mutter 2002, Մարտի 25   Յորն Հայտման (Jörn Heitmann)
Feuer frei! 2002, Հուլիսի 26   Ռոբերտ Քոհեն (Robert Cohen)
Mein Teil 2004, Հուլիսի 9   Զորան Բիհաչ (Zoran Bihać)
Amerika 2004, Օգոստոսի 20   Յորն Հայտման (Jörn Heitmann)
Ohne dich 2004, Նոյեմբերի 8   Յորն Հայտման (Jörn Heitmann)
Keine Lust 2005, Փետրվարի 3   Յորն Հայտման (Jörn Heitmann)
Benzin 2005, Սեպտեմբերի 16   Ուվե Ֆլադե (Uwe Flade)
Rosenrot 2005, Նոյեմբերի 30   Զորան Բիհաչ (Zoran Bihać)
Mann gegen Mann 2006, Փետրվարի 2   Յոնաս Օկերլունդ (Jonas Åkerlund)
Pussy 2009, Սեպտեմբերի 16   Յոնաս Օկերլունդ (Jonas Åkerlund)
Ich tu dir weh 2009, Դեկտեմբերի 21   Յոնաս Օկերլունդ (Jonas Åkerlund)
Haifisch 2010, Ապրիլի 23   Յորն Հայտման (Jörn Heitmann)
Mein Land 2011, Նոյեմբերի 11   Յոնաս Օկերլունդ (Jonas Åkerlund)
Mein Herz brennt - Piano Version 2012, Դեկտամբերի 7   Զորան Բիհաչ (Zoran Bihać)
Mein Herz brennt 2012, Դեկտամբերի 14   Զորան Բիհաչ (Zoran Bihać)

Ինչո՞ւ է «Du riechst so gut» տեսահոլովակի երկու տարբերակ թողարկվել.
Խումբն ուզեց մի փոքր փոփոխել տեսահոլովակը, արդյունքում ստացվեց էապես լավը։


Ո՞վ է «Sonne» տեսահոլովակում խաղում Սպիտակաձյունիկի դերը.
Դա Ջուլյա Ստեպանովան է։ Այն մասերում, որտեղ նա երեւում է շատ բարձրահասակ, համակարգչի օգնությամբ նրա գլուխն ու ձեռքերը դրել են մի շատ բարձրահասակ բասկետբոլիստի մարմնին։


Ի՞նչ մեքենա է երեւում «Du hast» տեսահոլովակում.
Դա Վոլգա է՝ ГАЗ-21, իսկ տեսահոլովակը նկարահանված է նախկին խորհրդային օդաթռիչքարանում (аэродром)։


Ինչպե՞ս գտնել «Reise, Reise» ալբոմի թաքնված տրեկը.
Ինչպես հայտնի է, «Reise, Reise» ալբոմում կա թաքնված տրեկ (ընդամենը 35վ տեւողությամբ մի ձայնագրություն)։ Դա JAL123 օդանավի սեւ արկղի գրանցումն է վթարից առաջ։ Դրեք արտոնագրված կամ դրան համարժեք CD-ն ամենահասարակ երժշտական կենտրոնի մեջ (համակարգչով հնարավոր է` չստացվի)։ Երբ սկսի 1-ին` «Reise, Reise» երգը, սեղմած պահեք |<< (դանդաղ հետ գնալ) կոճակը եւ ետ գնացեք մինչեւ (-36)-րդ վայրկյանը։ Թողեք բոլոր կոճակները եւ լսեք։ Որոշ աուդիո սարքերով հնարավոր չէ սա կատարել։

 

«Das alte Leid» երգի սկիզբն է «Auf der Bohle» թե՞ «Aus der Bohne».
Հավանբար «Aus der Bohne», բայց CD-ի բուկլետում այս երգի տեքստը գրված է ֆրանսերենով։

 

Ինչո՞ւ Herzeleid CD-ի բուկլետում որոշ երգերի տեքստեր գրված են ֆրանսերենով.
Ենթադրվում է, որ դա արվել է մտավախությունից, որ «Heirate mich» երգը կարող էր բացասաբար ընկալվել։ Այդ պատճառող այն տպել են ֆրանսերեն` այն հույսով, որ այդպես մարդիկ քիչ ուշադրություն կդարձնեն բովանդակությանը։ Եւ որպեսզի երգը աչքի չընկնի, ֆրանսերեն են տպել նաեւ նրա հարեւան երգերի տեքստերը` «Das alte Leid»-ը եւ «Herzeleid»-ը։


Արդյո՞ք ներկայումս խմբի բոլոր անդամները հանդես են գալիս միայն Rammstein-ում.
Ոչ։ Ռիխարդ Կրուսպեն 2007թ. ստեղծեց իր սոլո նախագիծը Emigrate (Էմիգրեյթ) անվամբ` թողարկելով նույնանուն ալբոմ։ Երգերն անգլերեն լեզվով են, Industrial Rock ոճի են։ Emigrate-ի պաշտոնական կայքն է` www.emigrate.eu։

 

Որտեղի՞ց Ռիխարդին երկու ազգանուն` Կրուսպե-Բեռնշտայն, եւ որտեղի՞ց «Z» տառը նրա անվան մեջ.
1999 թ. հոկտեմբերի 29-ին Ռիխարդը ամուսնացավ ազգությամբ հրեա դերասանուհի Քերոն Բեռնշտայնին (Caron Bernstein) եւ վերցրեց նրա ազգանունը։ Այնուհետ` 2005/2006 թ. նրանք բաժանվեցին, եւ Ռիխարդը կրկին վերադարձավ «Կրուսպե» ազգանվանը։ Իսկ «Z» (Richard Z. Kruspe) տառը հավանաբար Ռիխարդին առաջին անվան սկզբնատառն է` ըստ որոշ տվյալների նրա անունը եղել է Ցվեն (Zwen)։

 

 

www.000webhost.com