Logo
Նորությունների պահոց
18.05.2017
Պաշտոնական նորություն
«Rammstein: Paris»

Rammstein: Paris«Rammstein: Paris»-ը 46 երկրների կինոթատրոններում հաջողությամբ ցուցադրվելուց հետո կթողարկվի որպես ռեժիսորական տարբերակով՝ որպես DVD, Blu-Ray, CD եւ Վինիլ, ինչպես նաեւ թվային տեսքով (թողարկումը՝ մայիսի 19-ին)։

«Made in Germany 1995–2011» համերգային շրջագայությունը, որը Rammstein-ը շարունակեց 2011 թ. նոյեմբերից, շատ նշանակալի իրադարձություն էր։ Եվրոպայում տեղի ունեցավ 78, իսկ Հյուսիսային Ամերիկայում 21 համերգ, որոնց ուղեբեռը ներառում էր 24 մետր լայնությամբ եւ 15 մետր բարձրությամբ պողպատե բեմը, 100 բարձրախոս, 380,000 Վատտ հզորությամբ ձայնային համակարգ, 25 բեռնատար մեքենա եւ 125 հոգանոց անձնակազմ։

Նման ֆիլմ նկարելիս չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է չափից շատ մտածելը։ Դա է պատճառը, որ «Rammstein: Paris»-ը, որը նկարահանվել էր 2012 թ. մարտ ամսի Փարիզի համերգներին, լույս է տեսնում ու հայտնվում կինոթատրոններում, ապա նաեւ Blu-Ray-ով դրանից ավելի քան չորս տարի անց։ Ֆիլմը պատրաստելիս ռեժիսոր Յոնաս Օկերլունդն արեց այն ամենն, ինչ կարող էր՝ խմբի կատարումը հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու համար։

Թողարկումներ.

Սահմանափակ “Metal” Fan Edition. 2 x CD + Blu-Ray (լազերով կտրված մետաղե թերթով ձեւավորված կազմ)

Հատուկ թողարկում. 2 x CD + Blu-Ray կամ DVD (8 հատ Digi-Pak)

Deluxe Box թողարկում. 4 x Վինիլ + 2 x CD + Blu-Ray (Սեւ ստվարաթղթե տուփ, 4 կապույտ 180 գ վինիլ LP)

Ստանդարտ թողարկում. Blu-Ray (6 հատ Digi-Pak)

Ստանդարտ թողարկում. DVD (6 հատ Digi-Pak)

Audio-CD: 2 x CD (8 հատ Digi-Pak)

Թվային. Ներբեռնում + Աուդիո հեռարձակում
   
16.08.2015
Պաշտոնական նորություն
Տեսասկավառակ «Rammstein in Amerika»

«Rammstein in Amerika»-ն կթողարկվի սեպտեմբերի 25-ին DVD եւ Blu-Ray ֆորմատներով: Այն պարունակելու է երեք նոր բացառիկ ֆիլմեր.

Համերգ «Live from Madison Square Garden» (101 ր.) HD-ով եւ 5.1 Surround Sound-ով:

Վավերագրական ֆիլմ «Rammstein in Amerika» (122 ր.) - Ռեժիսորական տարբերակ:

Ալբոմի Making of` «Liebe ist für alle da» (21 ր.):

   
27.05.2015
Lindemann : Սինգլ «Praise Abort» եւ ալբոմ «Skills in Pills»

Lindemann-ի առաջին սինգլի` «Praise Abort»-ի թողարկումը նախատեսված է 29.05.2015 թ.: Մինչ այդ` մայիսի 28-ին skillsinpills.com կայքում կկայանա Praise Abort տեսահոլովակի պրեմիերան:

Իսկ Skills in Pills ալբոմի թողարկումը նախատեսված է 19.06.2015 թ.:

Ահա ալբոմի երգացանկը.

1. Skills In Pills
2. Ladyboy
3. Fat
4. Fish On
5. Children Of The Sun
6. Home Sweet Home
7. Cowboy
8. Golden Shower
9. Yukon
10. Praise Abort
11. That's My Heart (միայն Special edition-ում եւ Super Deluxe edition-ում)

   
01.03.2015
Lindemann-ը` մայիսին

Lindemann-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվել է մի փոքրիկ հոլովակ: Այսպիսով` զգալի նորությունները նախատեսվում են մայիսին:

   
04.01.2015
Rammstein-ի վոկալիստ Թիլլ Լինդեմանը միավորում է ուժերը Pain / Hypocrisy խմբերի առաջատար Փեթեր Թեգթգրենի հետ նոր նախագծում

Թիլլ Լինդեմանը եւ շվեդ պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ Փեթեր Թեգթգրենը (Peter Tägtgren) միավորել են ուժերը նոր նախագծում, որը կոչվել է շատ պարզ` Lindemann: Ֆեյսբուքի պաշտոնական էջը ստեղծվել է այս հասցեում:

Շվեդական Raubtier իդաստրիալ մետալ խմբի վոկալիստ, կիթառահար ու ստեղնաշարահար Փար Հուլկոֆը (Pär Hulkoff) ասում է, որ հնարավորություն է ունեցել Lindemann-ի երաժշտությունից որոշ բաներ լսելու: Նա ասել է` «Փոքր հատվածը, որը ես լսել եմ, իրոք ցնցող էր»: Նա հավելել է. «Այն կարձագանքի հավերժության մեջ»:

Ռիխարդ Կրուսպեն, ով ներկայումս իր Emigrate նախագծի երկրորդ ալբոմն է առաջ տանում, վերջերս բրիտանական Metal Hammer ամսագրին հայտնեց Rammstein-ի հետագա ծրագրերի մասին. «Մենք թողարկում ենք համերգային փոքր DVD, մենք ունենք թողարկվող մեկ այլ համերգային DVD, մենք ունենք մեկ այլ DVD… Մենք այնքան շատ համերգային DVD-ներ ունենք հենց հիմա, որ պետք է այդ ամենի միջով անցնենք: Այսպիսով, կարծում եմ` այս պահին ամեն մեկն իր գործին է: Իմ կարծիքով սա կարեւոր է, քանի որ Rammstein-ը խումբ է, որը չի շտապել, լսել է ինքն իրեն, լսել է, թե ինչի կարիք ունի, որքան դադար է հարկավոր:» Նա հավելեց. «Մի լավ բան կա. երաժշտական շուկան փոխվել է, ստիպված չես ամեն տարի ձայնագրվել, դրա կարիքը չկա, ու ես կարծում եմ, որ շատերն, այդպես անելով, թողարկել են ձայնագրություններ, որոնք այնքան էլ հիանալի չեն: Այսպիսով, ինձ դուր է գալիս դադարներ տալու գաղափարը: Կրկին միասին, իմ կարծիքով, կլինենք: Ես սիրում եմ Rammstein-ի հետ շրջագայել ու եթե որեւէ մեկն ունենա ձայնագրելու տեսիլք, մենք կանենք եւս մեկ ձայնագրություն:»

Բրիտանական Kerrang! ամսագրին հարցազրույցում Կրուսպեն ասաց, որ ինքն ու Rammstein-ի իր խմբակիցները խմբի պասիվության շրջանում պահպանել են ապահով հեռավորություն միմյանցից:
«Ֆլակեն գիրք է գրում, Թիլլը ինչ-որ սոլո բաներ է անում, բայց ես ոչինչ չեմ լսել», ասաց նա: «Սա այլ խնդիր է: Մենք այսքան տարի միասին ենք եղել, մենք ճանապարհին կորցրել ենք կոնտակտը: 18 կամ 20 տարեկանում բնական է խմբի շրջապատում լինելը: Բայց երբ 40 կամ 50 տարեկան ես, նորմալ չէ ամբողջ տարին լինել 5 տղերքի շրջապատում, քանի որ, որպես կանոն, ընտանիք ես ստեղծում, երեխաներ ունենում: Դա նման է վեց տղամարդկանց հետ ամուսնության, ովքեր երբեւէ սեքսով չեն զբաղվում: Մարդիկ հիասթափվում են:»

Նա ավելացրեց. «Emigrate-ը պահպանում է իմ տեղը Rammstein-ում:»



Աղբյուր` blabbermouth.net

   
19.04.2013
Պաշտոնական նորություն
Revolver – Golden Gods Awards

Rammstein-ը առաջադրվել է «Revolver Golden Gods Awards» մրցանակաբաշխության «Most Dedicated Fans» (ամենանվիրված ֆաներ) կատեգորիայում:
Շնորհիվ ֆաների մեծաքանակ քվեների` երկու տարի առաջ Rammstein-ը հաղթեց «Best Live Band 2011» մրցանակը:
Այս տարի «Most Dedicated Fans» մրցանակաբաշխության հաղթողը պարզ կդառնա մայիսի 2-ին Revolver Golden Gods Awards Show-ի ժամանակ:

   
10.02.2013
Պաշտոնական նորություն
Revolver – Golden Gods Awards

Rammstein-ը առաջադրվել է «Revolver Golden Gods Awards» մրցանակաբաշխության «Most Dedicated Fans» (ամենանվիրված ֆաներ) կատեգորիայում: Մինչեւ ապրիլի 15-ը հնարավոր կլինի քվեարկել այստեղ:

   
03.01.2013
Making of Mein Herz brennt

Ներկայացնում եմ Mein Herz brennt - Explicit version տեսահոլովակի making of-ը` հայերեն ենթագրերով:

   
14.12.2012
Պաշտոնական նորություն
Տեսահոլովակ «Mein Herz brennt» - Explicit version

18+

   
11.12.2012
Պաշտոնական նորություն
Տեսահոլովակ «Mein Herz brennt» - Explicit version

Դեկտեմբերի 7-ին կայացած դաշնամուրային տարբերակի տեսահոլովակի պրեմիերայից հետո 14.12.2012 թ. http://www.mein-herz-brennt.com կայքում կկայանա Mein Herz brennt երգի երկրորդ տեսահոլովակի` Explicit Version-ի (առանց ցենզուրայի տարբերակ) պրեմիերան: Ռեժիսորը կրկին Զորան Բիհաչն է (Zoran Bihać):

   
07.12.2012
Պաշտոնական նորություն
Տեսահոլովակ «Mein Herz brennt - Piano Version»

   
23.11.2012
Պաշտոնական նորություն
Սինգլ «Mein Herz brennt» + վիդեոհավաքածու

Rammstein-ը հայտարարում է իր «Videos 1995 - 2012» տեսահոլովակների հավաքածուի` 2012 թ. Դեկտեմբերի 14-ի թողարկման մասին:

Ռետրոսպեկտիվը պարունակում է խմբի տեսահոլովակների ամբողջական ցանկը, ամեն տեսահոլովակի making of-ը, ինչպես նաեւ Mein Herz brennt երգի 2 չթողարկված տեսահոլովակներ:

Mein Herz brennt-ը, 2001 թվականի «Mutter» ալբոմից, 2012 թ. Դեկտեմբերի 7-ին կթողարկվի որպես տեսահոլովակների հավաքածուի սինգլ: Հատուկ այս թողարկման համար երգի դաշնամուրային տարբերակն է ձայնագրվել: Սինգլը պարունակում է նաեւ մինչեւ այժմ չթողարկված երգ` «Gib mir deine Augen»:

«Mein Herz brennt - Piano Version» տեսահոլովակի շնորհանդեսը կկայանա 2012 թ. Դեկտեմբերի 7-ին Rammstein-ի պաշտոնական կայքում:

   
27.07.2012
Mein Herz brennt տեսահոլովակի մասին

Նույն crew-united.com կայքում կրկին տեղեկույթ է հայտնվել Mein Herz brennt տեսահոլովակի մասին, սակայն այս անգամ որպես ռեժիսոր նշված է Զորան Բիհաչը (Zoran Bihac):

   
02.04.2012
Կադրեր Mein Herz brennt տեսահոլովակի նկարահանումից

Արդեն երկար ժամանակ է, ինչ լուրեր կային Mein Herz brennt երգի տեսահոլովակի նկարահանման մասին, սակայն դրանք դեռ հաստատված չէին: Մոտ օրերս crew-united.com հայտնվեց տեղեկույթ նկարահանման ամսաթվի, վայրի, մասնակիցների մասին, ինչպես նաեւ հաստատվեց, որ նոր տեսահոլովակի ռեժիսորն է Էուխենիո Ռեկուենկոն (Eugenio Recuenco), ում լուսանկարները խումբն օգտագործել է «Liebe ist für alle da» եւ «Rosenrot» ալբոմների ու «Amerika» սինգլի կազմերին:

   
11.11.2011
Պաշտոնական նորություն
Տեսահոլովակ «Mein Land»

«Mein Land»-ի տեսահոլովակն արդեն թողարկված է:
http://vimeo.com/31836365

   
29.10.2011
Պաշտոնական նորություն
Ալբոմ «Made in Germany 1995-2011»


«Made in Germany 1995-2011» ալբոմը Գերմանիայում, Ավստրիայում եւ Շվեյցարիայում կթողարկվի 2011 թ. դեկտեմբերի 2-ին: Ռետրոսպեկտիվի միջազգային թողարկումը տեղի կունենա 2011 թ. դեկտեմբերի 5-ին:

«Made in Germany 1995-2011»-ը հասանելի կլինի երեք տարբեր թողարկումներով.
Ստանդարտ թողարկում. CD Digipak - «Best of» ալբոմ
Հատուկ թողարկում. CD Digipak - «Best of» ալբոմ / «Best of» ռեմիքսներ
Սուպեր դելյուքս թողարկում. սահմանափակ մետաղե տուփ - «Best of» ալբոմ / «Best of» ռեմիքսներ / 240 էջանոց ֆոտոբուկլետ / Rammstein-ի տեսահոլովակների ամբողջական ցանկը + բոլոր Making of-երը` ներառյալ 8 չթողարկված Making of-եր:

«Made in Germany 1995-2011»-ի բոլոր երգերն ու տեսահոլովակները վերակազմվել են (remaster) այս թողարկման համար:
   
29.10.2011
Պաշտոնական նորություն
Սինգլ «Mein Land»


Rammstein-ի «Made in Germany 1995-2011» ռետրոսպեկտիվ ալբոմի առաջին սինգլը` «Mein Land»-ը Գերմանիայում, Ավստրիայում եւ Շվեյցարիայում կթողարկվի 11.11.11 թ., իսկ միջազգային թողարկումը կլինի 14.11.11 թ.: Սինգլը հանդես կգա, որպես 4 երգ պարունակող CD Digipak, ինչպես նաեւ 7" վինիլ` 2 երգով: Որպես հավելում Mein Land-ին, այն կպարունակի դեռ չթողարկված երգ` «Vergiss uns nicht» (Մի մոռացիր մեզ), ինչպես նաեւ ռեմիքսներ BossHoss-ի եւ Mogwai-ի կողմից: «Mein Land» տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա 11.11.11 թ. www.rammstein.com-ում: Ռեժիսորն է Յոնաս Օկերլունդը:
   
17.10.2011
Eisenmann երգի MIDI-ն

Ներկայացնում ենք Eisenmann երգի MIDI-ն: Այն կգտնեք կայքի MIDI բաժնում: Ֆայլի բոլոր իրավունքները պատկանում են կայքի ղեկավարությանը:
   
31.08.2011
Ավելացվել է Halt-ի տեքստը

Այժմ հասանելի է Halt երգի տեքստը` հայերեն թարգմանությամբ: Նաեւ որոշ շտկումներ են կատարվել Wiener Blut եւ Donaukinder երգերի թարգմանություններում:
   
17.06.2011
Պաշտոնական նորություն
Made In Germany 1995 – 2011

Ինչպես հաղորդում է rammstein.de-ն, Rammstein-ը հավաքել է հին ժամանակների ամենանշանավոր երգերը` «Made In Germany 1995 – 2011»: Այնտեղ կթողարկվեն Rammstein-ի 20 օրիգինալ լավագույն երգերը, այդ թվում` մեկ նոր երգ, ինչպես նաեւ առաջին անգամ տեսահոլովակների լրիվ ցանկը CD/DVD-ի վրա:
   
23.05.2011
Պաշտոնական նորություն
Նոր տեսահոլովակ

Մայիսի 23-ին խումբը Լոս Անջելեսում նկարահանել է 22-րդ տեսահոլովակը: Ռեժիսորը կրկին Յոնաս Օկերլունդն է (Jonas Åkerlund): Ich tu dir weh, Pussy եւ Mann gegen Mann տեսահոլովակներից հետո նա վերադարձել է` իր 4-րդ Rammstein-ի տեսահոլովակի համար: Նկարահանման վայրը Սիկամորի լողափն է Մալիբուում, որտեղ բազմաթիվ ֆիլմեր ու տեսահոլովակներ են նկարահանվել: Պաշտոնական կայքում կան նաեւ նկարներ:
   
2.05.2011
Պաշտոնական նորություն
Rammstein. լավագույն կենդանի կատարող խումբ

2011 թ. Revolver Golden Gods մրցանակաբաշխությունում Rammstein-ը ճանաչվել է լավագույն կենդանի կատարող խումբ:

© Jimmy Hubbard

Պաշտոնական կայքը գրում է.

Երբ երկրպագուները որոշում են կայացնում, դա տեղի՛ է ունենում. 2011 թվականի Revolver Golden Gods մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են, եւ մենք հպարտ ենք, որ Rammstein-ը ճանաչվել է լավագույն կենդանի կատարող խումբ (Best Live Band): Շնորհակալ ենք մեր բոլոր երկրպագուներից, որ ապահովեցին այս մրցանակը մեզ համար: Ճիշտ ժամանակն է. քանի որ սա Rammstein-ի առաջին ԱՄՆ մրցանակն է, մենք անհամբեր սպասում ենք, որպեսզի արդարացնենք այն մեր ԱՄՆ-ի շրջագայության ժամանակ:

Երեքշաբթի (20.04) երեկոյան Լոս Անջելեսում տեղի ունեցած պարգեւատրման արարողությունը տեսագրված է եւ եթեր կհեռարձակվի Մայիսի 28-ին VH1 Classic ալիքով:
   
1.12.2010
Ichudirweh-ի MIDI-ն

Ուրախությամբ ներկայացնում ենք Ich tu dir weh երգի MIDI տարբերակը, որը ինչպես MID, այնպես էլ MP3 ձեւաչափով կարող եք բեռնել կայքի MIDI բաժնից: Ֆայլի նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են մեր կայքին:
   
24.11.2010
Eisenmann

Վերջերս համացանցում է հայտնվել Eisenmann երգի դեմո տարբերակը, որն ամենայն հավանականությամբ ձայնագրվել է դեռեւս մինչեւ Reise, Reise ալբոմը: Այն կարող եք բեռնել մեր կայքի MP3 բաժնից:
   
23.11.2010
Կլինի նոր երգ

Մեքսիկական «Reform» թերթը հրապարակել է Պաուլ Լանդերսի հետ հարցազրույցից մի հատված, որտեղ նա ասում է, որ 2011 թ. Rammstein-ը կթողարկի Greatest Hits CD: Այդ սկավառակի մեջ պետք է լինի չթողարկված երգ կամ ավելին եւ պետք է պարունակի բոնուսային DVD, բոնուսային պարունակությամբ:
   
11.08.2010
Որոնման էջ մեր կայքում

Մեր կայքում ավելացվել է որոնման էջ ու համապատասխան կոճակ գլխավոր մենյուում: Նաեւ ավելացվել է էջ, որտեղ կարելի է տեսնել բոլոր երգերն այբբենական հերթականությամբ: Հղումը գտնում է գլխավոր էջում:
   
18.06.2010
Պաշտոնական նորություն
Liebe ist für alle da-ն ապաինդեքսացվել է

Ըստ ս. թ. Մայիսի 31-ի Քյոլնի դատարանի որոշման` Liebe ist für alle da ալբոմը հանվել է ինդեքսացված ալբոմների ցանկից ու այսուհետեւ այն Գերմանիայում կարող է վաճառվել ամբողջական տարբերակով` ներառյալ Ich tu dir weh երգը:
   
12.05.2010
Պաշտոնական նորություն
Սինգլ Haifisch

Ըստ պաշտոնական աղբյուրի` Haifisch սինգլը կթողարկվի` Գերմանիայում, Ավստրիայում եւ Շվեյցարիայում` Մայիսի 28-ին, ԱՄՆ-ոմ` Հունիսի 1-ին եւ այլ տեղերում` Մայիսի 31-ին:
   
22.04.2010
Պաշտոնական նորություն
Տեսահոլովակ Haifisch

Պաշտոնական կայքը հայտնում է, որ Ապրիլի 23-ին տեղի կունենա «Liebe ist für alle da» ալբոմի երկար սպասված երրորդ տեսահոլովակի` Haifisch-ի շնորհանդեսը` http://www.myspace.com/rammstein հասցեով:
   
22.02.2010
«Հեռախոսի զանգեր»` մեր կայքում

Նոր բաժին մեր կայքում` «Հեռախոսի զանգեր», որտեղ կգտնեք հատվածներ Rammstein-ի տարբեր երգերից` հարմարեցված բջջային հեռախոսի համար: Բաժնի հղումը գտնվում է մենյուի «Բեռնում» ցուցակում:
   
30.01.2010
Ավելացել է Wiener Blut-ի MIDI-ն

Թարմացվել է MIDI բաժինը, նաեւ հասանելի է Wiener Blut երգի MIDI տարբերակը` պատրաստված կայքի ղեկավարի կողմից: Շուտով կլինեն նաեւ LIFAD-ի տեքստերի թարգմանությունները:
   
22.12.2009
Պաշտոնական նորություն
Տեսահոլովակ Ich tu dir weh

Տեսահոլովակ «Ich tu dir weh» (visit-x.net/rammstein):
   
07.11.2009
Տառատեսակ Liebe ist für alle da

Ավելացվել է Liebe ist für alle da տառատեսակը, որը նաեւ ներառում է հայերեն յունիկոդ տառերը։ Նաեւ տեղադրվել է Liebe ist für alle da երգի վերջնական MIDI ֆայլը:
   
16.10.2009
Պաշտոնական նորություն
«Liebe ist für alle da» ալբոմը թողարկված է

Pussy

Եւ ահա նոր ալբոմը թողարկված է։ Այն երկու տարբերակով է` ստանդարտ, որը պարունակում է 11 երգ, եւ հատուկ թողարկում: Վերջինս բացի ստանդարտ սկավառակից պարունակում է նաեւ բոնուային սկավառակ, որում ներառված է 5 երգ: Նրա մասին մանրամասները կարդացեք այստեղ։
   
15.10.2009
Halleluja երգի MIDI տարբերակը

Ավելացվել է «Halleluja» երգի MIDI ֆայլը: Այս տարբերակը բավականին մոտ է իրական երգին: Պատրաստողը սույն կայքի ղեկավարն է։ Ֆայլը կգտնեք այստեղ։
   
18.09.2009
Պաշտոնական նորություն
Սինգլ Pussy

Liebe ist für alle da

Եւ ահա նոր սինգլը թողարկված է։ Նրա մասին մանրամասները կարդացեք այստեղ։
   
09.09.2009
Պաշտոնական նորություն
Ալբոմ Liebe ist für alle da, շուտով


Սպասումները ավարտին մոտ են։ Հոկտեմբերի 16-ին Rammstein-ը կթողարկի 15 տարվա մեջ վեցերորդ ստուդիո-ալբոմը։ Այն, ինպես միշտ, կներառի 11 նոր երգ։ Ալբոմի անունը կլինի «Liebe ist für alle da»։
   
01.09.2009
Պաշտոնական նորություն
Սինգլ Pussy, շուտով

Պաշտոնական կայքը հայտարարում է նոր սինգլի թողարկման ամսաթիվը։ Եւ այսպես, սեպտեմբերի 18-ին կլինի շատ երկար սպասված նոր սինգլը` Pussy-ն։
   
20.08.2009
Liebe ist für alle da երգի MIDI տարբերակը

Ավելացվել է 6-րդ ստուդիո ալբոմում ըդգրկվելիք «Liebe ist für alle da» երգի նախնական MIDI ֆայլը։ Այն կգտնեք այստեղ։
   
19.08.2009
Նոր տեսահոլովակ` Pussy

Արդեն հայտնի են նոր տեսահոլովակի մասին որոշ մանրամասներ։ Այն «Pussy» երգինն է։ Ռեժիսորն է Jonas Åkerlund-ը, որը Rammstein-ի համար արդեն նկարահանել է Mann gegen Mann երգի տեսահոլովակը։
   
14.08.2009
Պաշտոնական նորություն
Պաշտոնական նորություններ

Եւ ահա, կրկին առաջընթաց է արձանագրում պաշտոնական կայքը։ Տեղեկացվում է, որ նոր տեսահոլովակի նկարահանումն ավարտվել է։ Ալբոմում կլինեն, ինչպես միշտ 11 նոր երգ։ Պաշտոնական կայքը նաեւ տեղադրել է նոր նկարներ, որոնք կարելի է գտնել այստեղ։
   
20.07.2009
Մեր կայքը թարմացվել է

Շատ երկար սպասելուց հետո, ի ուրախություն բոլորիս, կայքը վերակազմավորվել է։ Շրջանակները (frame), որոնք նախկինում կային կայքում (մենյուն եւ վերնամասը, որոնք նախկինում անշարժ էին, արված էին շրջանակներով)` «իրենց դարն ապրել էին»։ Դրանք կայքում ստեղծում էին բազմաթիվ անհարմարություններ։ Այժմ ունենք միայն Template-ով աշխատող էջեր։ Դրա շնորհիվ բազմաթիվ անհարմարություններ վերացել են, եւ բացի այդ, այժմ կայքը կաշխատի ավելի արագ։ Նաեւ կատարվել է ահռելի փոփոխություն ձեւավորման մեջ։ Այս ամենի կապակցությամբ կարող են առաջանալ որոշ թերություններ, որոնց մասին խնդրում ենք հայտնել Էլ-փոստով, կամ ֆորումում։ Նաեւ այսուհետ կգործի կայքի միայն հայալեզու տարբերակը։ Անգլերեն տարբերակը հեռացվում է` ելնելով դրա անհրաժեշտության բացակայությունից։ Նշենք նաեւ, որ կայքի բուն կոդավորումՆ այսուհետ Յունիկոդ UTF-8-ն է։
   
30.12.2008
Bestrafe mich երգի MIDI-ն

Ավելացվել է «Bestrafe mich» երգի MIDI ֆայլը։ Այն կգտնեք MIDI բաժնում։ Ֆայլի բոլոր իրավունքները պատկանում են այս կայքի ղեկավարությանը։
   
29.12.2008
Երգի տեքստի թարմացում

Թարմացվել է «Bestrafe mich» երգի տեքստը, շտկվել են որոշ սխալներ։
   
25.07.2008
Ոչ պաշտոնական նորություն

Ոչ այնքան վաղուց մի քանի Ինտերնետ եւ տպագրական հրատարակչություններ միաժամանակ հրապարակեցին տեղեկություններ այն մասին, որ օպերային թատրոնի ռեժիսոր, Ռիխարդ Վագների ծոռ Կատարինա Վագները ուզում է աշխատել Թիլլի ու Rammstein-ի հետ։ «Bild» ինտերնետային թերթում ասվում է Թեւթոբուրգյան անտառում ինչ-որ երաժշտական բեմականացման մասին։ Խմբի ղեկավարությունը, նախկինի պես, հստակ տեղեկություն չի տրամադրում այդ նախագծի մասին։ «Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը...»։ Բայց եթե նախկինում Կատարինայի հետ համագործակցության լուրերը տարածվում էին միայն ֆան կայքերի ֆորումներով, ապա հիմա երաժշտական հրատարակչություններն էլ են դա ասում։ «Rock Hard» ամսագրի վերջին համարում մի փոքրիկ նշում կար այդ մասին։

«Guitar» ռոք ամսագիրը իր վերջին համարում գրում է այդ նախագծի մասին։ Այնտեղ նշվում է խմբի ղեկավարության մի խոսքը. «Մենք դեռ վերջնական պատասխան չենք տվել, քանի որ հիմա խմբի համար կարեւոր է ալբոմի թողարկումը, իսկ դա ծրագրված է սեպտեմբերին»։ «Rock Hard» ամսագիրը նույնպես գրում է սեպտեմբերին ալբոմի թողարկման մասին։
   
11.05.2008
Քրիստոֆ ծնաւ եւ յայտնեցաւ :-)

Այսօր Շնայդերի ծնունդն է։ Նա դարձավ 42 տարեկան։
   
30.04.2008
Հնարավոր է` տարեվերջին թողարկվի նոր ալբոմը

Ինչպես հայտնի է, Rammstein-ը ներկայումս դադարի վիճակում է` խմբի անդամները չեն տայիս հարցազրույցներ եւ այլն։ Բայց չնայած դրան` Rammstein-ի անդամների կյանքը եռում է։ Շնայդերն ու Ռիխարդը գերմանական MTV-ի նախկին հաղորդավարի հետ պատահական հանդիպման ժամանակ պատմեցին որոշ բաներ։

Ռիխարդ. «Մենք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք ալբոմի վրա, քանի որ գործը շտապողականություն չի սիրում։»

Իսկ ահա, թե ինչ է պատմում Պաուլը, որին պատահաբար հանդիպել է պաշտոնական ֆան-զոնի մի տղա Բեռլինում, Knorkator-ի համերգից հետո.
– Մենք պատրաստվում ենք նոր ալբոմն անել բավական ծանր, բայց այն դեռ հնչում է այնպես, ինչպես կհնչեր ցանկացած այլ մետալ խմբի մոտ։ Դա վատ չէ, սակայն մենք ուզում ենք մի քիչ էլ աշխատել նրա վրա, որպեսզի նրա հնչողությունը դարձնի նրան ճանաչելի` հենց Ռամշտայնի ոճում։
Նոր ալբոմի թողարկումը հավանական է սույն թվականի վերջին։
   
06.01.2008
Կայքի թարմացումներ

Թարմացվել է «Իկոններ» բաժինը։ Այժմ այնեղ կան իկոնների երեք նոր հավաքածուներ։
   
04.01.2008
Շնորհավո՛ր, Թիլլ

45 տարի առաջ, հունվարի 4-ին ծնվեց մի մարդ, որի անունն է Թիլլ։ Ամենալավ ու ամենագեղեցիկ բարեմաղթանքներով, կայքը շնորհավորում է բոլորիս սիրելի Թիլլ Լինդեմանին իր ծննդյան օրվա առթիվ։