Logo
Պայմաններ

Բարի գալուստ Rammstein-ի (հայերեն` Ռամշտայն) հայկական կայքը։ Այցելելով այն` Դուք համաձայնում եք նշված բոլոր պայմաններին։

Սույն կայքը պատրաստված է միայն Rammstein խմբին ծանոթանալու նպատակով։ Կայքը չի կարող հանդիսանալ պաշտոնական տեղեկատվության աղբյուր։ Կայքում տեղադրված տեղեկույթի բովանդակության համար ես պատասխանատվություն չեմ կրում։

«Հղումներ» բաժնից բացվող էջերը չեն վերաբերում այս կայքին։

Կայքում պարունակվող տեղեկույթը պետք է օգտագործվի միայն Ձեր անձնական նպատակների համար։ Այն տեղեկույթը չպետք է օգտագործվի այլ կայքերում կամ հասարակական վայրերում։

Երգերի տեքստերի մի մասը պարունակում է այնպիսի բառեր կամ արտահայտություններ, կամ ունի այնպիսի բովանդակություն, որի ընթերցումը անչափահասներին չի խրախուսվում։ Այդպիսի երգերի առավել արտահայտված մասի հղումների կողքին դրված է «18+» նշանը եւ նման հղում բացելու համար Ձեր տարիքը պետք է լինի առնվազն 18 եւ Դուք պետք է համաձայն լինեք տեսնելու նման բառեր, արտահայտություններ եւ նման բովանդակությամբ տեքստ։ Սակայն անկախ սրանից` տեքստերի մեծ մասի` անչափահասների կողմից ընթերցումը չի խրախուսվում։ Խորհուրդ եմ տալիս 16 տարին չլրացած անձանց չբացել ոչ մի տեքստ։

Երգերի տեքստերի թարգմանություններում պարունակվող բառերի եւ արտահայտությունների հայերեն համարժեքները չեն կարող ծառայել, որպես տվյալ լեզվի (մեծ մասամբ` գերմաներեն) տվյալ բառի կամ արտահայտության բառացի թարգմանություն։ Դրանք կարող են իմաստապես այլ լինել։

Սույն պայմանները չեն վերաբերում ֆորումին։ Ֆորումի կանոններին կարող եք ծանորթանալ այնտեղի համապատասխան բաժնում։

Rammstein-ի պաշտոնական կայքերն են http://www.rammstein.de, http://www.rammstein.com կայքերը։ Խնդրում եմ այս կայքում նկատված վրիպակների եւ թերությունների մասին հայտնել Էլ-փոստի միջոցով (RammsteinAM@Gmail.com), կամ կայքին կից գործող ֆորումում` Rammstein ակումբ-ում։

 

 

www.000webhost.com